Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@

Արսեն Բեգլարյանը՝ «Ֆիորենտինա»-ի ուշադրության կենտրոնում


L’intervista – TCE presenta… Beglaryan: “La Fiorentina mi vuole? Chissà, ma sarebbe bello incontrare Buffon. Gli somiglio pure!”


Իտալական tuttocalcioestero.it կայքը անդրադարձ է կատարել  Կապանի «Գանձասար»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանին և ծավալուն հարցազրույց վերցրել հայ ֆուտբոլիստից:

«Շարունակում ենք ախշարհում տաղանդավոր ֆուտբոլիստների փնտրտուքը և այս անգամ անդրադարձ ենք կատարել հայ երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, ով ծնվել է 1993թ.-ին: Վերջին տարիներին հայկական ֆուտբոլը մեծ առաջընթաց է ապրել շնորհիվ տաղանդավոր ֆուտբոլիստների. այդ թվում նաև Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի»,- գրում է կայքը:

Հարցազրույցի ընթացքում Բեգլարյանը խոսել է իր կարիերայի մասին և նշել, որ  Ջանլուիջի Բուֆոնի երկրպագուն է: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ հիանում է Ռոման Բերեզովսկու խաղով: Այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ «Ֆիորենտինա»-ն հետաքրքրված է իր ծառայություններով, ֆուտբոլիստը պատասխանել է. «Նման հարցերով զբաղվում է իմ գործակալը՝ Խորեն Քալաշյանը: Ակումբների առաջարկները կքննարկենք մրցաշրջանի ավարտին»:

21.12.2012
Просмотров (460)


Reegan 14.12.2014 в 09:50
http://nawjcuh.com
Зарегистрированный
Анонимно