Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Ապուլա Բետեի ռեկորդը



"Բանանցի" հետ խաղում "Գանձասարի" 19-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնությունում դարպասը 9-րդ անգամ անառիկ պահեց: Այս ցուցանիշը ռեկորդային է ՀՀ առաջնություններում հանդես եկած 19-ամյա դարպասապահների շրջանում: Բեգլարյանը գերազանցեց "Փյունիկի" նախկին դարպասապահ Ապուլա Բետեի տարիքային ռեկորդը, ով 2005թ. 19 տարեկանում առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներից  8-ում դարպասն անառիկ էր  պահել:

 "Կրասնոդարի" երիտասարդական թիմում հանդես եկած Արսեն Բեգլարյանը Հայաստան տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի Եվրագավաթների շեմին: Պաշտոնական առաջին խաղն էլ 19-ամյա դարպասապահն անցկացրեց հուլիսի 12-ին Ֆարերների "Ստրեյմուրի" հետ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում: "Հանրապետական" մարզադաշտում կայացած այդ խաղում "Գանձասարի" նորեկը դարպասը պահեց անառիկ' օգնելով թիմակիցներին հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու:

Հայաստանի առաջնությունում էլ Արսեն Բեգլարյանի նորամուտը հաջող անցավ: Հուլիսի 29-ին "Ուլիսի" հետ երևանյան մրցախաղում "Գանձասարի" դարպասապահը դարձյալ գոլ բաց չթողեց: Եվ միայն հաջորդ տուրում, օգոստոսի 4-ին Կապանում "Բանանցի" հետ մրցավեճի 40-րդ րոպեին մրցակցի 16-ամյա ֆուտբոլիստ Լևոն Անանյանին հաջողվեց խոցել Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

Ստացվեց այնպես, որ Արսեն Բեգլարյանը տեղափոխվելով "Գանձասար", միանգամից իր հաստատուն տեղը զբաղեցրեց թիմի դարպասում, որը մինչ այդ բավականին հուսալիորեն պաշտպանում էր Գևորգ Պրազյանը: Վերջինս անցկացրած 13 հանդիպումներում ընդամենը 10 գոլ էր բաց թողել, 7 անգամ դարպասը պահել էր անառիկ: Արսեն Բեգլարյանն առաջնությունում անցկացրած 17 հանդիպումներում նույնքան գնդակ է բաց թողել:

Արսեն Բեգլարյանը դարձավ "Գանձասարի" 3-րդ դարպասապահը, ով տարիքային ռեկորդ սահմանեց: Թիմի նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլուն են պատկանում 25 և 28 տարեկանների տարիքային ռեկորդները, իսկ Էդիկ Երիցյանը "Գանձասարում" ռեկորդի հեղինակ է դարձել 36 տարեկանում: 

Դարպասապահների տարիքային ռեկորդների ցանկում բացարձակ լավագույն արդյունքը պատկանում է նախկին շիրակցի, ներկայումս թիմի դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանին, ով 1992թ. առաջնությունում անցկացրած 30 հանդիպումներից 21-ում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի նա առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում գոլ բաց չէր թողել, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

Ներկայացնում ենք առաջնության հանդիպումներում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշներն ըստ տարիքների (փակագծում նշված է անցկացրած խաղերի քանակը):




Տարիք

Դարպասապահ

Ակումբ

Անառիկ

Թվական

16

Հայկ Դանիելյան

"Բանանց"

4(6)

1993

17

Ապուլա Բետե

"Փյունիկ"

12(21)

2003

18

Ապուլա Բետե

"Փյունիկ"

8(23)

2004

19

Արսեն Բեգլարյան

"Գանձասար"

9(17)

2012

20

Կարեն Բաբայան

"Փյունիկ"

10(21)

1997

21

Արա Աբրահամյան

ՀՄՄ-ՖԻՄԱ

9(33)

1992

22

Գրիգոր Մելիքսեթյան

"Փյունիկ"

14(29)

2008

23

Հարություն Աբրահամյան

"Արարատ"

13(23)

1992

24

Արթուր Հովհաննիսյան

"Շիրակ"

21(30)

1992

25

Լևան Բուբուտեիշվիլի

"Գանձասար"

13(27)

2008

26

Գարեգին Նաջարյան

"Բանանց"

14(34)

1992

-

Արթուր Լեսկո

"Փյունիկ"

14(25)

2010

27

Գարեգին Նաջարյան

"Բանանց"

14(25)

1993

28

 Լևան Բուբուտեիշվիլի

"Գանձասար"

17(28)

2011

29

Արթուր Հովհաննիսյան

"Շիրակ"

12(19)

1997

30

Հարություն Աբրահամյան

"Արարատ"

17(31)

1999

31

Ռայմոնդ Զադուրյան

"Շիրակ"

14(22)

2002

-

Վլադիմիր Մալկով

"Ուլիս"

14(26)

2011

32

Հարություն Աբրահամյան

"Արաքս"

12(20)

2001

33

Բագրատ Ստեփանյան

"Քասախ"

13(33)

1992

34

Արմեն Ավագյան

"Փյունիկ"

15(21)

1996

35

Արմեն Ավագյան

"Փյունիկ", "Էրեբունի-ՀՄՄ"

10(17)

1997

-

Պասկալ Ռուսո

"Երևան"

10(16)

1997

36

Էդիկ Երիցյան

"Գանձասար"

11(22)

2007

37

Արմեն Ավագյան

"Էրեբունի"

6(12)

1999

40

Ռոբերտ Պալյան

"Կանազ"

6(14)

1992

26.11.2012
Просмотров (772)


Carlye 14.12.2014 в 21:38
http://wtitqfkuwx.com
Зарегистрированный
Анонимно